Մենք ապրելու ենք մեր երկրում


14:14 , 21 սեպտեմբեր, 2013

Սիրելի հայրենակիցներ
Անկախության 22 տարին բավարար ժամանակ է հասկանալու համար, որ անկախությունը առաջին հերթին պատասխանատվություն է, գիտակցված ընտրություն սեփական ուժերով որոշում կայացնելու և իրագործելու հանձնառություն: Ուստի ասյօր շնորհավորելով տոնի կապակցությամբ մենք պետք է վերաիմաստավորենք մեր անցած ուղին, սերտենք 22 տարվա դասերը և որպես հաղթող պետության քաղաքացիներ, մեր ապագան կառուցենք արժանապատվության, պահանջատիրության և պետության հպարտ քաղաքացու սկզբունքներով: Սա է ճանապարհը ժամանակակից աշխարհում բարեկեցիկ պետության կառուցման համար:
ՄԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ