14:12 , 21 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հունաստանի հյուսիսում՝ Յանինա քաղաքում, երեխաների մի խումբ լքված տներից մեկի ավերակներում խաղալիս հայտնաբերել է մի պարկ՝ 43 հազար եվրո պարունակությամբ,- հայտնել են ոստիկանությունում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տեղի բնակիչները տեսել են, որ երեխաները խաղում են թղթադրամներով, դրանք պատռում են, և նախազգուշացրել են իրավապահներին: Երբ տան մոտ ժամանել են Յանինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, երեխաները նրանց ցույց են տվել այն վայրը, որտեղ հայտնաբերել են «թաքնված գանձերը»:
Հետաքննությունը ոստիկաններին տարել է 83-ամյա մի կնոջ մոտ, որն ապրում է լքված տան մոտ: Պարզվել է՝ հենց նա էլ թաքցրել է իր խնայողություններն այդ ավերակներում:
Ինչպես բացատրել է ծեր կինը, նա 3 տարի առաջ բանկից հանել է իր խնայողությունները՝ վախենալով սնանկանալուց: