19:12 , 17 սեպտեմբեր, 2024
2023թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր, որն առաջին հերթին լուծելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը:
Ըստ նախագծի՝ կառուցվում են նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր, կարդիականացվեն ենթակառուցվածքները, կընդլայնվի այգու տարածքը:
Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում՝ կենդանիներին իրապես ազատ պայմաններում ապրելու հնարավորություն ստեղծելն է։