Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն


19:51 , 16 սեպտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է.

Եվս մեկ ամբարտակ է վնասվել, հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Բորիս» փոթորիկնը Եվրոպայում ամենաուժեղն է 1997 թվականից ի վեր։ Առնվազն 15 մարդ է մահացել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

Եվրոպան տուժում է վերջին քառորդ դարի ամենասարսափելի ջրհեղեղից։ Ավստրիան, Չեխիան, Հունգարիան, Գերմանիան և Ռումինիան և հատկապես Լեհաստանն ամենաշատն են տուժել։

Ջրհեղեղից արդեն տուժել են խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները. օրինակ, Եվրոպայի խոշորագույն ձուլարանային կոքս արտադրող OKK Koksovny ընկերությունը նաև դադարեցրել է քիմիական նյութերի արտադրությունը։