Մեքսիկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 100-ի


13:22 , 21 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Մեքսիկայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 101 մարդու:

Անհետ կորած է համարվում 68 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Միգել Օսորիո Չոնգան:

Ինչպես նշում է Associated Press-ը՝ փլված կամուրջների և արգելափակված ավտոճանապարհների հետևանքով երկրի հիմնական հատվածից անջատված է շարունակում մնալ Մեքսիկայի խոշորագույն զբոսաշրջային քաղաքը՝ Ակապուլկոն:

Զբոսաշրջային քաղաքից իշխանությունները կարողացել են տարհանել ավելի քան 58 հազար զբոսաշրջիկ: Քաղաքից իրենց տուն կարողացել են վերադառնալ հինգ հազար զբոսաշրջիկ: Սպասվում է, որ Ակապուլկոյի օդանավակայանն իր աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 22-ից: