Պետությունը նրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը մոռացվել. Փաշինյան


18:33 , 14 սեպտեմբեր, 2024
Երեկ երբ հայրենիք եւ պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետեւյալ մի միտք հոլովվեց.
Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, եւ հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով:
Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը մոռացվել...