13:08 , 21 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության Facebook-յան էջից:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը ևս շնորհավորական ուղերձ է հղել.
«Այսօր հայ ժողովրդի համար հպարտության օր է: Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հաստատումը մեծ նվաճում էր: Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ քանի որ այն ձգտում է ապահով, բարգավաճ ապագայի»: