Live Global Moments հեռուստամարաթոնը մեկնարկել է Խաղաղության միջազգային օրը


13:01 , 21 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Live Global Moments համաշխարհային հեռուստամարաթոնը մեկնարկել է Խաղաղության միջազգային օրը, հայտնում է RIA Novosti-ն: 

Մարաթոնի ծրագրում, որը կտևի 24 ժամ, նախատեսված է միացում 14 երկրից, դրան կմասնակցեն համաշխարհային հայտնի դեմքեր, այդ թվում՝ Ջուդ Լոուն, Էնթոնի Հոփկինսը, Էննի Լենոքսը, Լեննի Կրավիտցը, Քեմերոն Դիասը, Քեյթ Ունինսլեթն ու Նատալի Փորթմանը: 

Հեռուստամարաթոնը մեկնարկել է Երևանի ժամանակով ժ. 6.00-ին: 

«Այս օրը Peace One Day կազմակերպությունը կտարածվի ամբողջ աշխարհում: 24-ժամյա հեռարձակման ընթացքում համաշխարհային հայտնի դերասաններն ու երաժիշտները հանդես կգան տեսաուղերձներով՝ հանուն խաղաղության, համերգներով ու կտան բացառիկ հարցազրույցներ: Դա խաղաղությունը տոնելու հիանալի մեթոդ է»,- ասել է դերասան ու Խաղաղության միջազգային օրվա դեսպան Ջուդ Լոուն իր տեսաուղերձում, որը հրապարակվել է peaceoneday.org կայքում: 

ՄԱԿ-ի խաղաղության միջազգային օրը, կրակի դադարեցման ու բռնությունից հրաժարվելու օրը ամեն տարի նշվում է սեպտեմբերի 21-ին: 

Բրիտանացի դերասան ու ռեժիսոր Ջերեմի Գիլլիին հաջողվել է համոզել համաշխարհային հանրությանը թեկուզ տարին մեկ անգամ աշխարհում հաշտություն պահպանել։

Այս օրը կամավորները ամբողջ աշխարհից հասցնում են պատվաստել հեռավոր գյուղերի երեխաներին, հեռավոր շրջանների բնակիչներին ապահովել մարդասիրական օգնությամբ: