12:30 , 21 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ԱՄՆ Օհայո նահանգի Վաշինգտոն փոքրիկ քաղաքում ոստիկանը ծեծում է մեծահասակների և երեխայի:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` Էրիկ Հարտ անունով ոստիկանը կանգնեցրել է մեքենա, որը ժամկետանց ապահովագրություն է ունեցել:
Մեքենան կանգնեցնելուց հետո, ոստիկանը ձեռնաշղթաներ է հագցրել կին վարորդին, ինչին ականատես է եղել կնոջ ամուսինը, ով տնից դուրս է վազել` դեպի շղթայված կինը:
Ոստիկանը առանց բացատրությունների ձեռնաշղթաներ է հագցրել նաև տղամարդուն ու ծեծի ենթարկել նրանց:
Միջադեպին ականատես երեխան հարցրել է ոստիկանին, թե ինչ է պատահել և արժանացել նույն բախտին:
Ոստիկանը շղթայված քաղաքացիներին տեղից տեղ է տեղափոխել և անպատվել:
Նշվում է, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են սկսվել ոստիկանին պատասխանատվության ենթարկելու համար: Առայժմ ոստիկանին հեռացրել են աշխատանքից: