Եզդիների Ազգային կոմիտեն շնորհավորում է Հայաստանի անկախության 22 ամյակը


11:42 , 21 սեպտեմբեր, 2013

Հայաստանի Հանրապետությունը դժվարին ճանապարհ է անցել անկախության ճանապարհին:Մեզ համար նվիրական բաղձանք  դարձած անկախությանը մենք հասանք բազմաթիվ զոհերի գնով,ովքեր առանց վարանելու իրենց կյանքը տվեցին Հայաստան աշխարհի համար:Սա նաև մեր ՝ եզդիներիս  տոնն է,քանզի  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ևս մեր մասնակցությունն ենք ունեցել անկախության համար պայքարում,քանզի մեզ համար  հայրենիքի գաղափարը  պիրկ կապերով ամրացված էր «Հայաստան» անվան  հետ:Սա երկու ազգերի միասնական պայքարի արդյունքներից հերթականն էր:Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին ևս եզդիները Հայաստանի անկախության գաղափարին նայում էին նույնպիսի ոգևորությամբ ու խանդավառությամբ:Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլո՛ր քաղաքացիներին անկախության 22 ամյակի կապակցությամբ:Վստա՛հ ենք այս անկախությունը հարատև է լինելու,որի ամրապնդման և կայունացման համար Հայաստանի եզդիները երկրի մյուս քաղաքացիների հետ միասին վճռական պայքարեն մղելու: 

Հայաստանի Հանրապետության Եզդիների ազգային կոմիտե