Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը. Արտակ Զաքարյան


16:46 , 10 սեպտեմբեր, 2024
Քաղաքականության պատմության մեջ քիչ չեն այն գործիչները, ում քաղաքական գործունեությունն անցել է դատարաններով, ազատազրկման վայրերով, տարբեր տիպի ճնշումներով ու քաղաքական հետապնդումներով:
Արմենը նրանցից մեկն է, ում քաղաքական կենսագրությունը՝ իշխանությունների ինքնիրավչության ու քաղաքական պատվերի շնորհիվ, տեղ է գտել նաև քաղբանտարկյալի կարգավիճակը: Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն, իր պաշտպանական թիմի հետ, համբերատար կերպով շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը: