Չեղարկվել է Մոսկվա-Երևան 1 չվերթ, հետաձգվել՝ 3-ը


12:42 , 10 սեպտեմբեր, 2024

Aysor.am-ը գրում է.

Այսօր չեղարկվել է Մոսկվա-Երևան 1 չվերթ, հետաձգվել՝ 3-ը, ցույց են տալիս Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալները։

Չեղարկվել է Մոսկվայի Շերեմետովո օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններից նախատեսված երեք չվերթ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում։