11:17 , 21 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Այսօր «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06.16-ին Թուրքիայի տարածքում՝ Վան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.730 և արևելյան երկայնության՝ 43.380:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 22.29-ին «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ամասիա քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ