11:10 , 21 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ուկրաինային նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն հյուր է գնացել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Ուկրաինացի առաջնորդն օգնել է նրան խաղող հավաքել և մասնակցել է գինու պատրաստման գործընթացին, գրում է ДНИ.ru-ն։
Յուրաքանչյուր տարի բերքահավաքի շրջանում Սաակաշվիլին իր՝ Քվարելիում գտնվող ամառանոցում հյուրեր է ընդունում։ Նրանց թվում են ինչպես արտասահմանցի քաղաքական գործիչներ, այնպես էլ պետությունների նախկին ղեկավարներ։
Այս տարի նրան բերքահավաքի հարցում օգնել է ոչ միայն Յուշչենկոն։ Նրա հետ եղել է նաև պրոֆեսիոնալ խորհրդատու՝ հայտնի ֆրանսիացի էնոլոգ, պրոֆեսոր Ժան Միշել Մոնյեն։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ