17:13 , 9 սեպտեմբեր, 2024Մերձմոսկվայում ԱՆ-2 ինքնաթիռ է կործանվել, երկու օդաչուներն էլ զոհվել են:
Վթարը տեղի է ունեցել Ռուզայից ոչ հեռու ուսումնամարզական թռիչքի ժամանակ, երկարաժամկետ վերանորոգումից հետո ինքնաթիռը փորձնական թռիչք էր կատարում:
Այն երեք անգամ բարձրացվել է երկինք, սակայն վերջինի ժամանակ ինքնաթիռը սկսել է կորցնել բարձրությունը և ընկել եգիպտացորենի դաշտ։