10:50 , 21 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Աշնանը դեպրեսիաներից զերծ մնալու և լավ ինքնազգացողության համար առաջարկում ենք մի քանի միջոց:
Բանան
Այն ոչ միայն համեղ է, այլև դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է: Այն պարունակում է В6 վիտամին, որը դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա:
Սև շոկոլադ
Այն պարունակում է սերոտոնին՝ երջանկության հորմոն: Առավոտյան նախաճաշի ժամանակ սև շոկոլատի մի քանի կտորը ողջ օրվա ընթացքում կապահովի բարձր տրամադրություն, էներգիա և ուժ:
Կարմիր ձուկ
Այն իր մեջ պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի համար:
Նուշ
Շնորհիվ մագնեզիումի, այն կօգնի պայքարել աշնանային տխրության դեմ: Հենց այս հանքանյութն է կարգավորում օրգանիզմում սերոտոնինի արտադրությունը:
Մասուր
Փոխարինեք սև թեյը մասուրով: Մեծ քանակությամբ վիտամին C-ի ու բույրի շնորհիվ այն կօգնի ազատվել թուլությունից:
Մեղր
Հայտնի է, որ մեղրը հանգստացնում է նյարդերը: Եթե դժվար օր եք ունեցել, ապա քնելուց առաջ մեղրով կաթ խմեք, այն կօգնի քնել նորածնի նման:
Կապույտ պանիր
Բորբոսած պանիրն օգնում է էնդորֆինի սինթեզին, որը պատասխանատու է ուրախության համար: Շաբաթը մի քանի անգամ կապույտ պանիր կերեք:
Թարմ նարինջ
Նարնջի թարմ հյութը ազատում է քնկոտությունից, օրգանիզմը պաշտպանում է մրսածությունից: