Իրանցի ևս մեկ պաշտոնյա կտրուկ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին


21:49 , 7 սեպտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է.

Սահմանների, հարևանների ու միջանցքների հարցում Իրանի ռազմավարական քաղաքականությունը հիմնված է ազգային շահերի վրա։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը․

«Մենք չենք ընդունում սահմանների փոփոխությունը։ Ռուսաստանին ու Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս հարգել սահմանները»,- գրել է պաշտոնյան։