Զելենսկին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին


23:22 , 6 սեպտեմբեր, 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Reuters–ը:  «Ես մեծապես գնահատում եմ արդար խաղաղությանն ուղղված մեր ջանքերը կիսելը»,–գրել է Զելենսկին X-ի իր միկրոբլոգում: