Անձը 25 հազար դրամ՝ խնջույքի համար. ՔՊ-ականները վաղը Սևանի կառավարական ամառանոցում կհավաքվեն


21:57 , 6 սեպտեմբեր, 2024

ArmLur.am-ը գրում է․

ՔՊ-ականները վաղը Սեւանում կայանալիք իրենց խնջույքի համար անձը 25 հազար դրամ գումար են հավաքել:

Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը Սեւանի ամառանոցում ՔՊ-ականների հետ հանդիպում է ունենալու:

Հանդիպումը ոչ պաշտոնական է լինելու՝ խնջույքի սեղանի շուրջ, հատուկ քաղաքական օրակարգ չկա, հավաքվելու են՝ զրուցելու, մտքեր փոխանակելու, ուրախանալու:

ՔՊ-ից ArmLur.am-ին պատմեցին, որ նախորդ անգամ խնջույքի համար գումար չեն հավաքել, իսկ այս անգամ մասնակցությունն ըստ ցանկության է եղել՝ անձը 25 հազար դրամ: