Ամերիկյան դատարանն արդարացրել է սաուդյան արքայադստերը


10:21 , 21 սեպտեմբեր, 2013

Ամերիկյան դատարանն արդարացրել է սաուդյան արքայադստերըPanorama.am-ը գրում է.

Կալիֆորնիայի դատարանը չեղյալ է համարել սաուդյան արքայադուստր Մեշաել Ալայբանիին ուղղված մեղադրանքները՝ ստրկական աշխատանքի օգտագործման վերաբերյալ, չգտնելով նրա մեղավորության ապացույցները: 

42-ամյա կինը ձերբակալվել էր հուլիսին ամերիկյան Իրվայն քաղաքում: Քենիայի մի բնակչուհի, որը նրա տանը տնտեսուհի էր աշխատում, բողոքել էր ոստիկանությանը, թե արքայադուստրը բռնի ուժով է իրեն պահում, վերցրել է անձնագիրը և տալիս է չափազանց ցածր աշխատավարձ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ