Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ


10:13 , 21 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ համայն հայությանը` Անկախության տոնի առթիվ: 
22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց նրա հետագա զարգացման ընթացքը: Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունն այսօր առաջ է ընթանում հաստատուն քայլերով` իրականացնելով տարբեր ծրագրեր` ուղղված ժողովրդի անվտանգության ապահովմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական եւ կենցաղային պայմանների բարելավմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ