09:50 , 21 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը աքաունթ է բացել Twitter-ում և առաջին գրառումը կատարել, որում կիսվել է իր տպավորություններով նոր iPhone-ի վաճառքի վերաբերյալ: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, նա ընդգծել է, որ մարդկանց երջանիկ դեմքերը իրեն հիշեցնում են, թե ինչի համար են աշխաում:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոր о iPhone 5S-ի վաճառքն ախարհում մեկնարկել է նախօրեին և, օրինակ, Նյու Յորքում որոշ բնակիչներ երկու շաբաթ հերթ են կանգնել այն ձեռք բերելու համար: Սակայն ՌԴ-ում Apple-ի նոր սմարթֆոնը վաճառքում կհայտնվի տարեվերջին: