09:42 , 21 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 20-ի երեկոյան Ամասիա քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ երկրաշարժ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 43.850:
Երկրաշարժը զգացվել է Ջրաձոր գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: