Տեղի է ունեցել «ՔՊ» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը


23:14 , 3 սեպտեմբեր, 2024
Սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել է Կուսակցության Զարգացման ռազմավարության կատարման ընթացքը։