21:33 , 3 սեպտեմբեր, 2024
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող գոտու կարգավիճակի տրամադրման գործընթացի շրջանակներում կառուցում ենք ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան Գետառի վրա, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, իսկ Հրազդան գետի վրա սկսել ենք 2 աղբաորսիչ կայանների շինարարական աշխատանքները:
Կայանների կառուցման նպատակը կեղտաջրերի և կոշտ կենցաղային աղբի ներթափանցման կանխարգելումն է, ինչը կնպաստի քաղաքում ջրային մակերեսների` Գետառի, Հրազդան գետի, ինչպես նաև Երևանյան լճի առողջացմանը: