ԱՄՆ-ում ամուսինները երկուսով նիհարել են 240 կգ-ով


08:30 , 21 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում ընտանեկան զույգը 19 ամսվա խիստ դիետայի արդյունքում կարողացել է 240 կգ քաշ գցել: Այս մասին հաղորդում է Mirfaktov-ը:

Լորենը նիհարել է 78, Ջասթինը՝ 157 կգ-ով: Նրանց խոսքերով՝ այն հարազատները, որոնց հետ վաղուց չեն տեսնվել, բառացիորեն չեն կարողանում ճանաչել իրենց:

Մինչև նիհարելու մասին որոշում ընդունելը նրանք կերել են, ինչ ցանկացել են, քանի որ այդպես ավելի հարմար է:

Ամեն ինչ փոխվել է, երբ Ջասթինը 2012-ին հայտնվել է հիվանդանոցում՝ երիկամի վարակի պատճառով: Նա պարզապես չի տեղավորվել ախտորոշման համար նախատեսված սարքի մեջ:

Այդ դեպքից հետո զույգը որոշել է այլևս չօգտագործել վնասակար ուտելիք, ինչպես նաև մասնագետ է վարձել, ով օգնել է նրանց ազատվել ավելորդ քաշից: