«Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»․ Hayat Project-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել
15:59 , 2 սեպտեմբեր, 2024 Hayat Project-ը նոր տեսահոլվակ է ներկայացրել՝ «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը» երգի հիման վրա։ Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է։ Տեսահոլովակում խմբի անդամները հայկական ավանդական հագուստով են։ Այնտեղ հիշատակվում են հայկական տեղանունները։
Տեսահոլովակի ռեժիսորը Արա Ղազարյանն է։
Հավելենք, որ խումբը սեպտեմբերի 21-ին մեծ համերգով հանդես կգա Մոսկվայում, հոկտեմբերի 19-ին՝ Երեւանում, իսկ նոյեմբերի 24-ին ելույթ կունենա Լոս Անջելեսում։