02:06 , 21 սեպտեմբեր, 2013
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանն Անկախության օրակարգով միասնական հանրահավաք են անցկացրել:
Հնչել են գեղեցիկ ելույթներ, դրական է նաեւ միասնական հանրահավաքի փաստը, սակայն Ազատության հրապարակում եղել է հազիվ հազար մարդ:
Եթե վերջին նախագահական ընտրություններում երկրորդ եւ չորրորդ տեղերում գտնվող եւ, ըստ պաշտոնական տվյալների, 30%-ից ավելի ընտրազանգված ունեցող առաջնորդներն ընդամնեը այսքան սակավամարդ հանրահավաք են անցկացնում, ապա քաղաքական համակարգի նկատմամբ հանրային վստահությունն իսկապես զրոյական է: