Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարին


00:17 , 21 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ հրաբերություններ են հաստատված, ձևավորված է արդյունավետ համագործակցություն բարի ավանդույթներով՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա։

Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարը ողջունել և կարևորել է Վատիկանում Հայաստանի դեսպանության բացումը և տեղեկացրել, որ Սուրբ Աթոռում ևս ուսումնասիրվում է Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու հարցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ