Ի՞նչ է ուզում տղամարդը...


00:11 , 21 սեպտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Երբեմն կանայք դժվարանում են հասկանալ, թե ինչ է ուզում իրենից տղամարդը: Դա պարզելու համար նախ պետք է փոքր ինչ ճանաչել տղամարդուն, հասկանալ նրա բնավորությունը, տրամադրությունը, սեռական և հասարակական տարբեր խիդիրների մասին ունեցած հայացքները,-այս մասին գրում է kiss.am-ը: Չնայած տղամարդկանց ֆ‎իզիկական առավելությանը` նրանք կանանց համեմատ ավելի հաճախ են անհավասարակշիռ և անինքնավստահ լինում: Տղամարդիկ անընդմեջ քնքշանքի, ոգևորության և հարմարավետության պահանջ ունեն: Յուրաքանչյուր տղամարդ իր երևակայության մեջ մանկուց ստեղծում է իդեալական կնոջ որոշակի կերպար, ըստ որի էլ հետագայում առաջնորդվում է որևէ անծանոթ կնոջ հանդիպելիս: Ահա մի քանի նրբություններ, որոնք ձեզ կօգնեն ավելի ներդաշնակ և հաճելի հարաբերություններ հաստատել ձեր զուգընկերոջ հետ: Մանրուքներ, որ ամենազոր են Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ տղամարդիկ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում կնոջ կազմվածքի «բաղադրությանը», քան քաշին: Նրանք ավելի շատ «խելքամաղ» են լինում կնոջ մազերից, մաշկից, կրծքերից, քայլվածքից… Եթե զուգընկերոջ հետ ավելի հաճախ եք սկսել վիճել, այն էլ չնչին առիթներով, փորձեք պարզել` արդյոք ձեր արտաքինում չի փոխվել ինչ-որ բան, որը նրան այնքան էլ դուր չի գալիս. չէ որ սեքսուալ հրապուրանքը ստեղծվում ու նաև չեզոքանում է հենց մանրուքներից: Գուցե իրականում նա ատում է ձեր երկար ու վառ ներկված եղունգները: Թվում է, մանրուք է, սակայն արի ու տես, որ այն ամեն ինչ կարող է փչացնել: Ինչ վերաբերում է հագուստին. կա տարածված մի կարծիք, ըստ որի` որքան քիչ հագուստ է կրում կինը, այնքան նա սեքսուալ է: Սա ընդամենը թյուրիմացություն է: Հետազոտությունները պարզել են, որ ամենասեքսուալ հագուստը տղամարդիկ համարում են մարմինն ընդգծող բլուզը, ոչ շատ կարճ շրջազգեստն և բարձրակրունկ կոշիկները: Մի՛ շտապեք լինել չափազանց ազատ Որքան ազատ դուք կարող եք օգտագործել ձեր սեքսուալ գրավչությունը: Դա կախված է միայն ձեր սիրելիի տարիքից ու անձից: Որոշ տղամարդիկ կարմրում են, երբ կինը բազմամարդ միջավայրում նրան գրկում ու համբուրում է: Ոմանց դեմքին էլ հայտնվում է երջանիկ մի ժպիտ… Այս խնդրում, շատ դեպքերում, շտապողականություն պետք չէ, քանի որ այն կարող է սխալ ընկալվել տղամարդու կողմից: Ամենակարևորն այն է, որ նա հասկանա` սիրում եք իրեն: Երբեք կտրուկ մի՛ մերժեք Անկողնում սովորեք զգալ, թե երբ է տղամարդը ցանկանում ձեզ: Տղամարդիկ շատ հաճախ իրենց ներսում կուտակված բացասական լիցքերից փորձում են «ազատվել» սեքսի միջոցով: Կանանց մոտ ճիշտ հակառակն է, եթե կինը հոգեբանորեն ճնշված է, ապա նա ամեն ինչ կանի, որպեսզի խուսափի անկողնուց: ՈՒստի մինչև անկողինը զրուցեք ձեր կողակցի հետ որպես ընկերներ: Երբեք կտրուկ մի մերժեք ձեր զուգընկերոջ սեքսուալ առաջարկությունը: Տղամարդիկ խիստ նրբանկատ են այս խնդրում: «Ոչ» պատասխանելիս հասկացրեք, որ նա թանկ է Ձեզ համար: Հաճախ տղամարդկանց պետք է միայն սեքս, այլ ոչ թե սեր, այն դեպքում, երբ կանայք հիմնականում երազում են մեծ սիրո մասին: Սիրեք տղամարդուն այնպիսին, ինչպիսին որ նա կա այդ պահին, հակառակ դեպքում` ձեզ մեծ հիասթափություն է սպասվում: Տղամարդը ձեր մեջ հաճախ կարող է տեսնել միայն լավ ընկերոջ կամ խորհրդատուի: Իսկ եթե ձեր մեջ փնտրում է նաև մայրական ջերմություն ու քնքշանք, դա կարող է նշանակել, որ նա դեռ բավականաչափ կայացած չէ, կամ էլ` ձեր հանդեպ կիրք չի տածում: Հնարավո՞ր է վերափոխել տղամարդուն Շատ կանայք պատրաստ են ամեն ինչի, միայն թե կողքին պահեն սիրած տղամարդուն: Ներում եք նրան` գիտակցելով, որ նա արժանի չէ դրան, հանդուրժում եք անտարբերությունը, հարգանքի բացակայությունն ու կոպիտ խոսքերը… Պետք չէ զոհել ձեզ, ասացեք նրան այն ամենի մասին, ինչը ձեզ դուր չի գալիս: Միշտ հիշեք, որ տղամարդուն վերափոխել հնարավոր չէ: Եթե նա իսկապես ցանկանում է, որ դուք իր կողքին լինեք, ապա կպայքարի, որ մնաք իր կողքին, որ ձեր կյանքը բարելավվի, որ ձեր կյանքում երջանկություն, ամենօրյա լավ տրամադրություն ու փոխըմբռնում ստեղծվի: Պահպանե՛ք ձեր անհատականությունը Ոչ մի դեպքում չպետք է կորցնել ինքնահարգանքն ու ինքնագնահատականը: Տղամարդիկ կանանց մեջ սիրում են կատարելությունը: Մի թաքցրեք ձեր արժանիքները և ցանկացած պարագայում իմացեք ձեր «գինը»: Իդեալական կինը գիտի գնահատել իրեն և նույնը կպահանջի տղամարդուց: Տղամարդը ցանկանում է իր կողքին տեսնել այնպիսի կին, ում մասին երազել է, սակայն երբ հասկանում է, որ կինն անհատականություն չէ և ինքը կարող է նրան «թեքել» ցանկացած ուղղությամբ, հիասթափվում է: Այնպես որ, տղամարդու ուշադրությունը գրավելու համար պետք է մնալ բնական` սեփական թերությունները աննկատ խմբագրելով հանդերձ մնալ այնպիսին, ինչպիսին որ իրականում եք: