23:54 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Շոտլանդուհի Կլարա Միդմորը 105 տարեկան է: Նա աշխարհի ամենածեր կույսն է: Կինը կարծում է, որ իրեն այդքան երկար ապրել հաջողվել է միայն այն բանի շնորհիվ, որ հրաժարվել է սեռական կյանքից։ Նա երբեք սեքսով զբաղվելու ցանկություն չի ունեցել: Սակայն չի զղջում, որ տղամարդկանց հետ հարաբերություններ չի ունեցել:
Կինը ծնվել է 1908 թ.՝ Գլազգոյում: Նա հիշում է, թե ինչպես է խորտակվել «Տիտանիկը» և Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Միդմորի հայրը զինվորական է եղել, այդ պատճառով էլ երիտասարդ տարիներին նա շատ է ճանապարհորդել: Ապրել է Եգիպտոսում, Կանադայում, Նոր Զելանդիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա բուժքույր է աշխատել: Կլարան պատմում է, որ միշտ էլ տղամարդ-ընկերներ է ունեցել: Սակայն դեռ 12 տարեկանում երդվել է, որ չի ամուսնանալու:
Ներկա պահին կինն ապրում է մեծահասակների համար նախատեսված օթևանում: Ծննդյան վերջին տոնին նա Եղիսաբեթ II-ից շնորհավորական բացիկ է ստացել, գրում է realfacts.ru-ն:
Բժիշկները կարծում են, որ Միդմորը մինչև այդ տարիքն ապրել է ուժեղ նյարդային համակարգի շնորհիվ: Նա երբեք տղամարդու հետ չի վիճել, դավաճանությունների պատճառով չի տառապել, չի անհանգստացել իր երեխայի համար: Նրա կյանքում ավելի քիչ սթրեսներ են եղել, քան սովորական կնոջ կյանքում: Այդ պատճառով էլ նա մեկ դարից ավել է ապրում, ասում են բժիշկները:
