01:43 , 21 սեպտեմբեր, 2013
Slaq.am-ը գրում է.
Իրաքում և Եմենում լարված իրավիճակ է: Պայթյունները կրկին հանգիստ չեն տալիս սունիներին: Այս անգամ Բաղդադից 100 կմ հյուսիս գտնվող Սամարրա քաղաքի մզկիթում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, կան նաև մի շարք վիրավորներ:
Եմենում էլ գործի է անցել ալ-Քաեդա խմբավորումը: Խմբավորման թիրախ է դարձել շուրջ 30 զինվոր, կան նաև մի շարք վիրավորներ:
Մինչ արաբական աշխարհն ու արևմտյան Ասիան պայքարում են պայթյունների և հարձակումների դեմ, կրքերը բորբոքվել են հարևան Ադրբեջանում: Երկրի նախընտրական քարոզարշավը, կարծես, այնքան էլ հարթ չի ընթանում: Կրքերը թեժ են, իսկ թեկնածուները մարտական են տրամադրված: Հեռուստաբանավեճը վերածվել է փողոցային մակարդակի կռվի, կլեզվակռիվն ավարտվել է թեկնածուներից մեկի կողմից մյուսի վրա շիշ նետելով: Ժամանակակից Մուսաֆաթ կուսակցության անդամ Հաֆիզ Հաչիևը, չդիմանալով ընդդիմության հիմնական ներկայացուցիչ Քամիլ Հասանլիի` Իլհամ Ալիևի վարչակազմի հասցեին հնչեցված մեղադրանքներին, շիշ է նետել նրա ուղղությամբ:
Փոթորիկներն ու ջրհեղեղները շուրջ մեկ շաբաթ է հանգիստ չեն տալիս Մեքսիկային ու Կոլորադոյին:
Եթե Կոլորադոյում զոհերի թիվը, բարեբախտաբար, կամ դժբախտաբար սահմանափակվել է 7-ով, ապա Մեքսիկայում զոհերի թիվը հասել է 97-ի:
Մինչ աշխարհում, Աստված գիտե թե ինչ ջրհեղեղներ, փոթորիներ, հարձակումներ ու պայթյուններ են, հայտնի Forbes պարբերականը որոշել է հրապարակել ամենահարուստ աստղային զույգի անունը: Պարզվում է` Ջեյ Զի և Բեյոնսե աստղային զույգը մեկ տարվա ընթացքում 95 միլիոն դոլար է վաստակել: