21:03 , 30 օգոստոս, 2024
Պորտուգալիայում հրշեջ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 2 զինծառայող, ևս երկուսն անհետ կորել են։ Այս մասին հաղորդել է Diario de Noticias թերթը։«Հանրապետական ազգային գվարդիայի հինգ զինծառայողներից երկուսը, որոնք անհետ կորած էին համարվում հրշեջ ուղղաթիռի կործանումից հետո, հաստատվել է, որ մահացել են», – նշել է աղբյուրը։Վերջինիս փոխանցմամբ՝ ուղղաթիռի օդաչուն փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց, ևս երկու զինվորական համարվում են անհետ կորած։