Ինչի՞ց են վախենում հայտնիները. աստղային ֆոբիաներ


03:21 , 21 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Ֆրեդերիկ Շոպենն ու Հանս Քրիստիան Անդերսենը վախենում էին կենդանի թաղվելուց: Անդերսենն ամեն օր, պառկելով քնելու, գրություն էր թողնում, որ նա ողջ է, չի մահացել. ճիշտ է` նման է մահացած մարդու, սակայն իրականում քնած է:

Ուոլտ Դիսնեյը` աշխարհահռչակ Միկկի-Մաուսի ստեղծողը, մահու աստիճան վախենում էր մկներից:

Կատուների հանդեպ վախը հատկապես տարածված է եղել պատմական դեմքերի` ներառյալ Հուլիոս Կեսարի, Նապոլեոն Բոնապարտի, Ալեքսանդր Մեծի և Բենիտո Մուսսոլինիի մոտ:

Բավականին տարածված է թռիչքներից վախենալը. Էլվիս Փրեսլին իր կարիերայի սկզբում հրաժարվել է որևէ տեղ գնալ ինքնաթիռով: Մուհամեդ Ալին, Ռոնալդ Ռեյգանը, Շերը, Ջոննի Քեշը ևս չեն կարողացել հաղթահարել այս վախը:

Կիանու Ռիվզը վախենում է մթության մեջ մենակ մնալուց:

Պամելլա Անդերսոնը վախենում է հայելիներից:

Շերիլ Քրոուն սարսափում է բարձրությունից:

Դրակուլայի ամենահայտնի դերակատարը վախենում էր…արյունից: