22:59 , 20 սեպտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Բուդապեշտում տեղի ունեցող ըմբշամարտ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանը:
Հունահռոմեական ոճում ելույթ ունեցող Ամոյանը(55 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության է հասել ԱՄՆ-ն ներկայացնող Թոմաս Սպենսեր Մանգոյի նկատմամբ՝ հաղթելով 5:4 հաշվով:
Հիշեցնենք, որ 1/16-րդ եզրափակիչում Ռոմանը 4:0 հաշվով առավելության է հասել Բելառուսը ներկայացնող Էլբեկ Տաժիեուի նկատմամբ:, իսկ 1/8-րդ եզրափակիչում Ամոյանը 7:0 հաշվով պարտության է մատնել Ուկրաինան ներկայացնող Վուղար Ռահիմովին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել է ղազախ Նուրսուլթան Կալմուրզաևին: Կիսաեզրափակչում Ամոյանը պարտվել էր կորեացի ըմբիշի: