Արքայազն Ուիլյամի 2 ամսեկան տղան հռչակվել է Լոնդոնի ամենաազդեցիկ մարդ


22:26 , 20 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

"Evening Standart" թերթի փոխանցմամբ, Power 1000 ամենամյա ցուցակում բրիտանացի 2 ամսեկան արքայազնը Ջորջը (Գեորգ), հռչակվել է Լոնդոնի ամենաազդեցիկ մարդ:


Ինչպես փոխանցում է թերթը, Ելիզավետա 2-րդի ծոռը, ով լույս աշխարհ է եկել հուլիսի 22-ին, միանգամից դարձել է «մոլորակում Լոնդոնի ամենագլխավոր ներկայացուցիչը»:
Փոքրիկ արքայազն Ջորջը խլել է առաջնության դափնին անգամ Լոնդոնի հայտնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնից:


Հուլիսից Անգլիայի բանկը ղեկավարող Մարկ Քարնին հայտնվել է վարկանշային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտնվել են  4-րդ ու 5-րդ տեղերում :

Ինչպես փոխանցում է Իտար-Տասսը, Ելիզավետա 2-րդը ցուցակում զբաղեցրել է ընդամենը 16 տեղը:


Հիշեցնենք, որ Power 1000-ի ամենամյա ցուցակում ընգրկվում են ֆինանսական հատվածի, թատրոնի, սպորտի, երաժշտության ու քաղաքականության ներկայացուցիչներ: