Կեցցե հեծանիվը երեկ, այսօր և վաղը…


12:44 , 29 օգոստոս, 2024

Մինչ բոլորը հաշվում են Նիկոլի՝ Սևանի շուրջ մի երկու օրով հեծանիվ վարելու հետևանքով պետական բյուջեին հասցված վնասների ծավալները՝ տասնյակ հազարավոր դոլարների հասնող, Աննայի սիրասուն ամուսնյակը ազգին «ավետել» է, որ մտադիր է Սևանի շուրջ հեծանիվ քշելը Հայաստանում վերածել պետական ավանդույթի: «Սևանի շուրջը հեծանվային արշավը դառնում է ամենամյա»,-հայտարաել է Նիկոլն ու տրամադրել սեփական էլեկտրոնային փոստի հասցեն՝ մասնակցության հայտեր ընդունելու:

Հիշեցնենք, որ  Սևանի շուրջ Նիկոլի վերջին «հեծանվավազքը» հարկատուներիս վրա նստել էր մոտ 40000 դոլար: Հարց է առաջանում՝ հեծանվային արշավը դարձնել ամենամյա՝ Նիկոլն ի՞նչ խնդիր է լուծում, ամեն տարի օդից մի քանի տասնյակ հազար դոլար բռնելու խնդի՞ր, թե՞ ժողովրդի վրա կայֆավատ լինելու ու հասկացնելու, որ թքած ունի: Բայց 40000 դոլարը Հակոբյան Աննայի մի քանի ժամվա եկամուտն է կազմում, այնպես որ՝ դա, ինչպես ասում են, փող չէ Նիկոլի համար, ուստի մնում է  փիառի կամ «չուզողների ինադու»-ի տարբերակը, որ թերևս ամենահավանականն է ՔՊ-ի առաջնորդի դեպքում:

Կեցցե հեծանիվը երեկ այսօր և վաղը…