Նիդեռլանդները կացության վկայական կտան երկրի տնտեսության մեջ ներդրումներ անող անձանց


22:07 , 20 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նիդեռլանդների կառավարությունը կացության վկայական կառաջարկի օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ կլինեն ավելի քան 1.25 մլն եվրո ներդնել երկրի ձեռնարկություններում՝ տնտեսության զարգացման նպատակով: Այս մասին հաղորդում է իսպանական RTVE հեռուստաընկերությունը: 

Նմանատիպ կարգ է սահմանվել նաև Իսպանիայում: 

Այն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից: Արդարադատության հարցերով պետքարտուղար Ֆևեդ Թիվենը հստակեցրել է, որ «կացության վկայականները վավերական կլինեն մեկ տարվա ընթացքում»: