ՀՀ գյուղնախարարության պարզաբանումը թուրքական և ադրբեջանական ծագման կենդանական ու բուսական հումքի ներկրումն արգելող հրամանի մասին


21:56 , 20 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա հրամանի վերաբերյալ, որում ասվում է, որ թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը ժամանակավորապես արգելող այդ հրամանն արձակվել է որպես անհատական իրավական ակտ, հետևաբար որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել։

 «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների և հումքի ներմուծումը չդադարեց, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման և այլ մեքենայությունների պատճառ դարձավ։ Վերոնշյալ հրամանն արձակվել է որպես անհատական իրավական ակտ, հետևաբար որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ