ՔՊ-ն համալրվում է նոր երիտասարդներով. Նրանց ասում են՝ արտահերթ ընտրություններ են լինելու. «Իրավունք»


11:26 , 28 օգոստոս, 2024

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարզերում այս օրերին համալրվում է տարատեսակ երիտասարդ կուսակցականներով։ Բայց դա ինքնաբերաբար չի տեղի ունենում:

Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, այս օրերին մարզերից ընտրված պատգամավորները խոսակցություններ են տարածում, թե շուտով արտահերթ ընտրություններ են լինելու, ու բոլոր կուսակցականները կարող են հավակնել ապագա պատգամավորի մանդատ ունենալուն»: