21:37 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԵՄ-ն նախկինի պես մտադիր է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ չնայած, որ Հայաստանը շահագրգռված չէ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքել՝ նախընտրելով անդամակցությունը Մաքսային միությանը։ Այս մասին ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Եվրահանձնաժողովը պատրաստ է և տրամադրված է Հայաստանի հետ համագործակցության նոր ձևերի»,- ուրբաթ օրը «Յալթայի եվրոպական ռազմավարության» ֆորումի շրջանակներում կայացած մամլո ասուլիսում ասել է Ֆյուլեն:
Նրա խոսքերով՝ Հայաստանը մնում է «Արևելյան գործընկերության» ակտիվ անդամը և շարունակում է իրականացնել ԵՄ ներկայացուցիչների կողմից առաջարկված բարեփոխումները: