21:31 , 20 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Բրիտանացի նյարդաբան Ջերեմի Գիբսը իր այգում աճող թփին 20 տարի շարունակ գանգի ձև է տվել:
Topnews.ru-ի փոխանցմամբ, այգու մեջ նյարդաբանը աճեցրել է վերև պարզած ձեռքի տեսք ունեցող 3 թփեր, իսկ տան դիմաց կանգնեցրել կանաչ գանգ:
Հարևանները դրական են վերաբերվում բրիտանացու նախասիրություններին և համարում նրա ստեղծած գործերը գեղեցիկ:
Նշենք, որ նախորդ տարի Ուորքշիրի ոստիկանությունը խնդրել էր բնակիչներից մեկին փոխել թփերից մեկի ձևը, որը միջնամատ էր հիշեցնում:

