Ճապոնացիները կօգնեն հայերին պայքարել սողանքների դեմ


19:40 , 20 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Շնորհակալություն հայտնելով ակտիվ համագործակցության համար` Է. Յուկիհիկոն մասնավորապես ասաց. «Հետազոտական խմբի աշխատանքների շնորհիվ հաջողությամբ է պսակվել ծրագրի առաջին փուլը` մանրամասն ամփոփվել են նախորդ հետազոտությունների արդյունքները։ Հայկական խումբը ջանք ու եռանդ չի խնայել արձանագրության պատրաստման գործընթացում։ Այսօր մենք ևս մեկ քայլով առաջ գնացինք, իսկ հաջորդը կլինի քննարկումների արձանագրության (RD) մշակումն ու ստորագրումը։ Այն կներկայացվի ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների, ինչպես նաև JICA-ի քննարկմանը»

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանն էլ հավելեց, որ այս կարճ ժամանակահատվածում կատարվել է արդյունավետ աշխատանք. «Կարծում եմ, որ ժամանակին և հստակ լուծվել են մեր առջև դրված խնդիրները։ Մոտ մեկ ամսվա ընթացքում կձևավորվի աշխատանքային խումբ` «Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգի» համաձայն, որն էլ հնարավորություն կտա դեկտեմբեր ամսին ստորագրել քննարկումների արձանագրությունը։ Այսպիսով, 2014 թվականի մարտին կմեկնարկի «ՀՀ-ում սողանքային աղետների կառավարման պլանավորում» ծրագիրը` 3 տարի տևողությամբ»: