Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք. Ժաննա Անդրեասյան


00:18 , 27 օգոստոս, 2024

Դպրոցի բովանդակային կառավարումը նոր պահանջներ է դնում հավակնորդների առջև։ Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք։

Այդ կարողությունների զարգացման և ոլորտում մասնագիտական անհրաժեշտ ռեսուրսը ձևավորելու համար սկսում ենք դասընթաց՝ Կրթության կառավարում և առաջնորդություն ծրագրով։

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել կրթական ծրագրի մշակման, որակի գնահատման և կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները։ Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր։

Դիմել կարող են տնօրենին ներկայացվող օրենսդրական պահանջներին համապատասխանող անձինք, մինչև սեպտեմբերի 20-ը։