Եթե Երևան գա, նույն ՌԴ-ի նախագահը, նրան չհանդիպելու դեպքում ոմանք հաստատ կզրկվեն իրենց պաշտոնից


19:20 , 20 սեպտեմբեր, 2013

Դավիթ Հարությունյանի (նախկինում արդարդատնախարար, այժմ ազգընտիր) ասելով, պարտադիր չէ, որ ոչ պաշտոնական այցով այլ երկիր մեկնելու դեպքում նախագահին հանդիպեն տվյալ երկրի ղեկավարները և կամ նույնիսկ մայրաքաղաքի քաղաքապետը: Համաձայն եմ՝ պարտադիր չէ, բայց փոքրիկ պարզաբանմամբ՝ եթե մեկնողը ՀՀ նախագահ կոչված անձն է, իսկ եթե Երևան գա, ասենք, նույն ՌԴ-ի նախագահը, վարչապետը և կամ մայրաքաղաքի քաղաքապետը՝ նրան հանդիպելը կդառնա ոչ միայն պարտադիր, այլև դա չանելու դեպքում ոմանք հաստատ կզրկվեն իրենց պաշտոնից: