Պաշտոնական․ Բարսելոնայի հարձակվողը տեղափոխվեց Բետիս


14:41 , 26 օգոստոս, 2024

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Բետիս», հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անդալուզյան թիմը ամբողջությամբ կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձը և իրավունք կունենա ամբողջությամբ գնելու հարձակվողի տրանսֆերը։

Հիշեցնենք, որ 19-ամյա խաղացեղը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2024 թվականի հունվարին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Կապտանռանգույնների» հետ նախատեսված  է մինչև 2031 թվականի ամառը: