Ատլետիկոն տանը վստահ հաղթանակ տարավ կատալոնական թիմի նկատմամբ


10:12 , 26 օգոստոս, 2024

Armsport.am-ը գրում է․

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» տանը վստահ հաղթանակ տարավ կատալոնական «Ժիրոնայի» նկատմամբ (3:0):

Մադրիդյան թիմի կազմում գոլերով աչքի ընկան Անտուան Գրիզմանը, Մարկոս Լյորենտեն և թիմի ավագ Կոկեն՝ համապատասխանաբար 39-րդ, 48-րդ և 94-րդ րոպեներին։

Հաջորդ տուրում «Ներքնակագործները» տանը կընդունեն ևս մեկ կատալոնական ակումբի՝ «Էսպանյոլին»։