Տապարներ, տեգեր և մականներ. ֆոտո


18:18 , 20 սեպտեմբեր, 2013

Մանրակրկիտ դեկորատիվ աշխատանք. Կացնի շեղբ, որի վրա դրվագված է արծվի պատկեր  

Որսը

Կացին, որի վրա դրվագված է որսի տեսարան, պատկերված են եղջերու, բարակներ և որսորդներ:

 

 

 

 

 

  

 

 

Երկար բռնակով երկսայր կացին

Երկսայր կացին երկար բռնակով և դրվագազարդ շեղբով, որի վրա պատկերված են արու եղջերուներ և եղնիկ  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տապար

Տապար բութ գլխով, բռնակը փայտից է և կաշվեպատ

Շոտլանդական հավաքածու. 4 կարճ կացինների հավաքածու, փոքր վահան և սուսեր  

Տապարները երկու կողմից գեղեցիկ դրվագված են, կոթերը կաշվեպատ են: Այն կարող է դրվագվել ձեր նախընտրած դիզայնով: 


Երկար և կարճ զենքեր 

Երկու սակրատեգեր, գեղարդ (նիզակաձև զենք առաջ թեքված կողքի շեղբերով, ֆլամբերգ սուր (ալիքաձև շեղբով)  և մական

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Պոսեյդոնի եռաժանին


Երկարակոթ եռաժանի` պատրաստված լավ հղկված երկաթից և կաշվեպատ բռնակով: Առանձնացող երկաթե ծայրը այս նկարում նիզակաձև է, սակայն այն կարող է այլ ձևերի լինել:   

Եռաժանին պատմության մեջ

Եռաժանի բառը ծագել է լատիներեն tres (3) և dens (ատամ, ժանիք) արմատներից: Այն Պոսեյդոնի (հունական դիցաբանության ծովի աստված)  հզորության խորհրդանիշն էր, սակայն այն կապում են նաև այլ կրոնների և մշակույթների հետ: Ասում են, որ Հինդու Աստված Շիվան  ունեցել է հատուկ կարգավորիչով եռաժանի, որը թռչում էր, երբ իբրև զենք նետվում էր ինչ-որ մեկի վրա: Ըստ որոշ տվյալների` հռոմեացի գլադիատորները նույնպես օգտագործել են եռաժանի: Սատանան հաճախ պատկերվում է` եռաժանին ձեռքին: Եռաժանին նաև ծովի խորհրդանիշն է:


 

 

 

 

 

 

 

 

 

Բազեի կտուց


Մահաբեր և արդյունավետ կռվի մուրճ: Այս զենքն անվանվում է նաև բազեի կտուց: Այն իր մեջ համատեղում է մուրճի ծանրությունն ու մի շարք այլ զենքերին բնորոշ սուր ծայրը:

 

Միջնադարյան զրահ  

Երկաթից  կառուցված տեգ կաշվե բռնակով:  

 

 

 

 

Ասպետի ավերիչ ուժ

Մորգերնստերն կամ «Առավոտյան Աստղ»

 

 

Արևելյան էլեգանտություն

Մանրակրկիտ դրվագված կացին  

 

 

Խոշոր կացին

Խոշոր երկսայր տապար, որի կոթի մասը դանակի շեղբ ունի: