Շուրջ 700 մասնակիցներով մաքրեցինք ամենաաղտոտված հատվածներից մեկը․ Տիգրան Ավինյան


17:30 , 24 օգոստոս, 2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Երևանին պետք է վերաբերվել ինչպես մեր սեփական տանը:

«Green Green» թիմի հերթական մաքրահավաքի 102-րդ ակցիան Հրազդանի կիրճում էր, որի ընթացքում շուրջ 700 մասնակիցներով մաքրեցինք ամենաաղտոտված հատվածներից մեկը։

Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցելու է նմանատիպ նախաձեռնություններին»: