Այսօր Մոսո Կարապետյանի հարսանիքն է


16:53 , 24 օգոստոս, 2024

Bravo.am-ը գրում է․

Դերասան Աղվան Կարապետյանը, ով հանրությանն առավել հայտնի է Մոսո անվամբ, այսօր՝ օգոստոսի 24-ին, ամուսնանում է։ Նրա ընտրյալը կոսմետոլոգ Միշել Տոնոյանն է։

Զույգի պսակադրությունը տեղի կունենա Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում:

Ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակներն իրենց միությունը կնշեն բացօթյա ռեստորանային համալիրներից մեկում։ Հարսանեկան խնջույքին ներկա են լինելու հայտնի մի շարք դեմքեր։ Մանրամասները եւ լուսանկարները կներկայացնենք ավելի ուշ։